Վաղը ադրբեջանական զինուժը կլքի Սև լճի տարածքը. Նաիրա Զոհրաբյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վաղը ադրբեջանական զինուժը կլքի Սև լճի տարածքը. Նաիրա Զոհրաբյան




Նաիրա Զոհրաբյանը ադրբեջանցիների հետ ունեցած բանակցությունների մասին տեղեկությունը հրապարակել է Facebook–ի իր էջում։

Քիչ առաջ 5-օրյա բանակցություններն ադրբեջանցիների հետ ավարտվել են։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից, բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է, և վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սև լճի տարածքը»,–գրել է նա։

Զոհրաբյանը հույս է հայտնել, որ երբ գա վաղը ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սև լճի տարածքը և, ամենակարևորը, դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։