Լյուսի Հայրապետյանի հանգիստը Դոմինիկյան Հանրապետությունում և առանց կրծկալի լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լյուսի Հայրապետյանի հանգիստը Դոմինիկյան Հանրապետությունում և առանց կրծկալի լուսանկարները




Մոդել Լյուսի Հայրապետյանն իր հանգիստն է վայելում Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղից հրապարակված առաջին լուսանկարներով Լյուսին կրկին հայտնվեց քննարկումների կիզակետում։ Համարձակ մոդելը լողափում արևայրուք է ընդունում առանց կրծկալի։

«Ամենահաճախ հնչող հարցերն են՝ ինչ եկել եմ Դոմինիկանա՝ Լույս, ո՞նց ա անցնում, չե՞ս ձանձրանում մենակ, ինչո՞վ ես զբաղվում ամբողջ օրը... Որոնց ամենաակտուալ ու սպառիչ պատասխանը, թերևս, այս նկարը կլինի։ Միրգ, գիրք, արև ու լուսին։ Որտեղ արև ու ավազ, ես մոտավորապես այ այսպես... :) Բան չի փոխվել :) Ավանդական էլի՝ ում համար լողափին, ում համար էլ մերկ:)»,– լուսանկարներին կց գրել է Լյուսին, ապա մեջբերել Նիլ Սայմոնը խոսքը՝ «Մենք այն ենք, ինչ կանք»։

Նա նկատել է, որ մարդիկ չեն փոխվում, սովորույթները՝ նույնպես:

Մոդելն առանց կրծկալի հրապարակումներ էր անում նաև Մալդիվյան կղզիներից, որտեղ ձմռանն էր հանգստանում։ Այն ժամանակ Tert.am Life–ի հետ զրույցում նա անդրադարձել էր այդ թեմային և ասել էր․ «Մինչև Մալդիվներ մեկնելն էլ տեղադրում էի համարձակ լուսանկարներ, այդ համարձակն էլ, իրականում, չակերտների մեջ է, որովհետև ինձ համար դրանք համարձակ չեն: Չեմ պատկերացնում մարդկանց, ովքեր գնում են լողափ և չադրայով լինում: Նորմալ է, երբ օվկիանոսի ափին ուզում ես առանց հետքերի արևայրուք ունենալ, աղջիկները հաճախ են թոփլես անում: Իմ չափն ու սահմանը միշտ պահում եմ, խելամտորեն եմ մոտենում այդ հարցին»: