«Մինչև այսօր չեմ համակերպվում այդ մտքի հետ»․ Սիրուշոն՝ անձնական ողբերգության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մինչև այսօր չեմ համակերպվում այդ մտքի հետ»․ Սիրուշոն՝ անձնական ողբերգության մասին




«Արմատ» նախագծի շրջանակում Սիրուշոն ներկայացրել է Կանադայում նկարահանված էպիզոդը, որի ժամանակ պատմել է նաև անձնական ողբերգության մասին։

Սիրուշոյի մանկության մի հատվածն անցել է Տորոնտոյում, որտեղի դպրոց նա հաճախել է։ Սիրուշոն պատմել է, որ 2020 թվականին մահացել է իր մանկության ընկերուհին՝ Սևանը։

«Սևանն իմ ամենամտերիմ ընկերներից է։ Այս տարիների ընթացքում մեր ընկերությունը ոչ մի պահ չի դադարել։ Մինչև այսօր չեմ համակերպվում այդ մտքի հետ»,- ասել է Սիրուշոն ու ներկայացրել նրա հետ զրույցը, քանի որ այս էպիզոդը նկարահանել էին 2 տարի առաջ, երբ նա ողջ էր։