Քիմ Քարդաշյանը 25 հազար դոլարով գնել է Ջանեթ Ջեքսոնի կոստյումներից մեկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանը 25 հազար դոլարով գնել է Ջանեթ Ջեքսոնի կոստյումներից մեկը




Քիմ Քարդաշյանը 25 հազար դոլարով ձեռք է բերել Ջանեթ Ջեքսոնի կոստյումը, որով նա նկարահանվել է «If» երգի տեսահոլովակում։

Իրապատում-շոուի 40-ամյա աստղը պատմել է, որ դարձել է «Ջանեթ Ջեքսոնի կարիերան ու կյանքը» աճուրդի գաղտնի գնորդը, որն անցկացվել է երգչուհու 55-ամյակի առիթով։



«Ծնունդդ շնորհավոր, թագուհի։ Ես Ջանեթ Ջեքսոնի այնպիսի երկրպագուն եմ, որ չեմ կարող հավատալ, որ շահել եմ այս կերպարը Juliens Auctions-ի ընթացքում»,- Stories բաժնում գրել է Քիմը։ Ջանեթը պատասխանել է․ «Շնորհակալ եմ, Քիմ Քարդաշյան։ Հույս ունեմ, որ «If»-ը քեզ նույնպիսի հաճույք կպատճառի, ինչ ինձ»։ Հագուստը, որը բաղկացած է կարճ տոպից եւ սեւ տաբատից, կարվել է հատուկ պատվերով։



Աճուրդում վաճառքից ստացված գումարը կուղղվի «Compassion International» բարեգործական կազմակերպության հաշվին, որը հումանիտար օգնություն է ցուցաբերում կարիքավոր երեխաներին։