ՌԴ–ն մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՌԴ–ն մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը




Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է, որ եռակողմ պայմանավորվածությունները կատարվեն առանց այլընտրանքի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ նամակ է գրել Պուտինին և ռազմական օգնություն խնդրել, քանի որ Սյունիքի մարզը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։

Հարցին, թե ՌԴ նախագահը ստացե՞լ է Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել:

«Ես հստակ չեմ կարող ասել։ Բայց այդ բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։