Ուժեղացված ծառայություն մարտական դիրքերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուժեղացված ծառայություն մարտական դիրքերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Զինուժ»-ը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայոց բանակի զինծառայողների մարտական հերթապահությունից:

Պայմանագրային զինծառայող Արման Քեշիշյանի խոսքով, պիտի լինեն ավելի զգոն, ավելի խիզախ, ավելի ամրապնդվեն, հզորանան ու լինեն համախմբված:

 
 Բարձունքում հայ դիրքապահներն են, նրանց նշանառության թիրախում՝ հակառակորդի հենակետերն ու բոլոր շարժերը։

Հայ դիրքապահները Արցախյան ռազմաճակատի ամենաթեժ ուղղություններում 44 օր կռված ու Քարվաճառի մարտերին մասնակցած տղերքից են։ Ու հիմա առավել քան երբևէ լավ գիտեն մարտական հերթափոխի կարևորագույն առաջնահերթությունները, դիրքային ծառայությունն անսխալ ու անվտանգ կազմակերպելու օրակարգային խնդիրները։

Պայմանագրային զինծառայող Վրեժ Չովիշյանը նշեց, էր մեր հենակետերը շարունակում են օր օրի ավելի անվտանգ դարձնել. «Արդեն ինժեներական աշխատանքները սկսել ենք: Համալրվածության խնդիր չունենք, մեր խնդիրը գիտենք եւ գերազանց կատարում ենք»:

Մարտական զգոն ծառայությանը զուգահեռ դիրքերում ոչ մի րոպե չեն դադարում ուսումնական վարժանքները մարտունակությունն ամրապնդելու ու մարտական խնդիր կատարելու օպերատիվությունը զարգացնելու համար։

Դիրքի անձնակազմի վստահեցումն է. Հարկ եղած դեպքում պատրաստ են նույն ձևով արագ արձագանքել ու առանց խուճապի մատնվելու մարտական առաջադրանք կատարել՝ կանխելով հակառակորդի նախահարձակ ակտիվությունը։

Հետաքրքիր զուգադիպությամբ, թե օրինաչափությամբ մարտական այս հենակետի բոլոր զինծառայողների եղբայրներն ու մոտ հարազատները ևս պայմանագրայիններ են՝ 44-օրյա մարտերի մասնակիցներ, որոնք նունպես առաջնագծում են ծառայում։

Անմնացորդ նվիրումով հայրենիքը պաշտպանելու պատրաստակությունն էլ ամբողջացնում է այն պատվաբեր առաքելությունը, որն իրականացնում է հայ զինվորը սահմանին։Առաջնագծում հարաբերական հանգիստ է, առանց կրակի, իրավիճակը՝ վերահսկելի։ Այս նկարագիրը կարող է փոխվել ցանկացած պահի։ Հետևաբարպետք է անդադար պատրաստվելու շարունակել կոփվել՝ զգոնությունը չթուլացնելով, մշտադիտարկող սարքերինհետևելով և ամենակարևորը՝ զենքը ձեռքին։