Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Թուրքիայի Հանրապետության - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Թուրքիայի Հանրապետության




ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատն ընդունվել է վարույթ:

Ինչպես հայտնում են ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, գանգատը վերաբերում է 44 օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու փաստերին, ինչը հանդիսանում է միջազգային կոնվենցիաների խախտում։

Մասնավորապես` Թուքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են Թուրքիայի այս գործողությունների մասին վկայող բազմաթիվ ծավալուն ապացույցներ։

Թուրքիան տեղեկացվել է ՀՀ–ից իր դեմ ներկայացված գանգատի մասին։

Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։