Լրահոս

Մուրադովը չի գնացել բանակցությունների՝ ինչ-որ փաստաթուղթ կա սեղանին․ Hraparak.am




Այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները չեն ներկայացել ժամը 14։00-ին նախատեսված բանակցություններին` սահմանախախտման հարցերի քննարկմանը։ Լուրեր տարածվեցին նաեւ, որ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովն ու հայկական կողմը գնացել են բանակցություններին, իսկ ադրբեջանական կողմը՝ ոչ։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Թե որն է պատճառը, փորձեցինք ճշտել Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանից, որը սերտ առնչություններ ունի Մուրադովի հետ։ «Ես չունեմ էդպիսի տեղեկություններ, որ գեներալ Մուրադովը գնացել է Ստեփանակերտից Գորիս»,- ասաց նա։

-Իսկ ինչո՞վ է պայամանավորված այս բանակցությունների չեղարկումը։

- Բանակցություններն ունեն հիմք, չէ՞, ինչ-որ առարկա, որի շուրջ պետք է բանակցեն։

-Առարկան ադբեջանցիների առաջխաղացումն է Սև լճի եւ Վարդենիսի տարածքում։

-Միայն դա՞ է առարկան։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Դուք հարցում կատարեք պաշտպանության նախարարություն և կառավարություն, թե այլ ի՞նչ առարկաներ կան բանակցային պրոցեսի մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։