Լրահոս

Լիլիթ Կարապետյանը ցույց է տվել, թե որքան է մեծացել իր և Դավիթ Թուջարյանի որդին.Դավիթն այդպես էլ չի շփվում երեխայի հետ


Երգչուհի Լիլիթ Կարապետյանը իր որդու՝ Կարենի մասնակցությամբ սթորիներ է հրապարակել: Լիլիթի որդու հայրը երգիչ Դավիթ Թուջարյանն է, սակայն Starnews-ի տեղեկություններով՝ հայր և որդի չեն շփվում:

Հարցազրույցներից մեկում Լիլիթը խոստովանել էր, որ տղան առողջական խնդիրներ ունի, սակայն ինքն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի որդին առողջանա: Լիլիթը նաև նշել էր, որ իր և Դավիթ Թուջարյանի հարաբերություններն ավարտվել էին, քանի որ վերջինս չէր համակերպվել իր մասնագիտական գործունեության հետ:

Ավելին՝ Լիլիթը խոստովանել է, որ այնպիսի մի դեպք էր եղել, որից հետո իր որդին չէր ցանկացել հոր հետ շփվել, Լիլիթի խոսքով՝ երեխան պարզապես կորցրել է հոր հետ շփվելու ցանկությունը: Լիլիթը վստահեցնում է, որ Դավիթը չի էլ փորձում շփման եզրեր գտնել, միայն ժամանակ առ ժամանակ ընդհանուր ընկերներին հայտնում է, որ տղային տեսնելու ցանկություն ունի: Լիլիթը վստահեցնում է, որ որդուն չի խոչընդոտելու հոր հետ շփվել, թողնելու է, որ տղան ինքը որոշում կայացնի:

Նշենք, որ Դավիթ Թուջարյանն ամուսնացած է, երկրորդ կնոջից ունի 3 երեխա: Դավիթի խոսքով՝ ինքը շփվում է Կարենի հետ, ավելին՝ իր բոլոր երեխաները ժամանակ առ ժամանակ հանդիպում են: