«Եվրատեսիլ 2021»-ին Ադրբեջանի ելույթի վերջում հայտնվեց աչք՝ ՀՀ դրոշի գույներով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2021»-ին Ադրբեջանի ելույթի վերջում հայտնվեց աչք՝ ՀՀ դրոշի գույներով


Երեկ կայացավ «Եվրատեսիլ 2021»-ի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի վերջում էկրանին աչք հայտնվեց ՀՀ դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։

Այս արարքի խորհրդանիշը հասկանալ բարդ է, բայց գույներն ակնհայտ են։ Ի դեպ, ավելի վաղ քննարկվում էր երգում հայկական էլեմենտներ և զուռնա օգտագործելը։

 
 Նշենք, որ Ադրբեջանն անցավ եզրափակիչ։

Հայաստանն այս տարի որոշում է կայացրել չմասնակցել մրցույթին։