Ադրբեջանցիները կրակ են արձակել Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանցիները կրակ են արձակել Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ




Ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։

Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։