«Ընդդիմության կողմից հրապարակված փաստաթուղթն, այո՛, այն միակ և եզակի փաստաթուղթն է, որն օրուկես կամ երկու օր մեր աշխատանքային շրջանառության մեջ է». Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ընդդիմության կողմից հրապարակված փաստաթուղթն, այո՛, այն միակ և եզակի փաստաթուղթն է, որն օրուկես կամ երկու օր մեր աշխատանքային շրջանառության մեջ է». Փաշինյան




Ես կոռեկտ չեմ համարել, որ կառավարությունը հրապարակի աշխատանքային փաստաթուղթը, որը քննարկումների փուլում է, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Բայց, քանի որ այն հրապարակվել է ընդդիմության կողմից, ասեմ, որ այո՛, դա այն միակ և եզակի փաստաթուղթն է, որն օրուկես կամ երկու օր մեր աշխատանքային շրջանառության մեջ է», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանը վստահեցրեց՝ չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված։

Նրա խոսքով՝ այդտեղ ամենակարևոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են՝ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները: Ըստ Մինասյանի հրապարակած փաստաթղթի՝ «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»:

Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, թուղթը ստորագրելու է:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։