Լրահոս

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար




Խոյ

Այսօր Խոյերին խորհուրդ չի տրվում իրենց առջև նոր, մեծ նպատակներ դնել, ավելի լավ է լողալ հոսանքի ուղղությամբ: Պահպանե՛ք ներկա դրությունը, եթե այն ձեզ ձեռք է տալիս: Եթե ինչ-որ բան չի գոհացնում, մի՛ շտապեք հեղափոխական փոփոխություններ կատարել, ձեր ակտիվությունը դեմ կառնի անտեսանելի արգելքի, և միջոցառումը ստիպված կլինեք հետաձգել: Դժվար կլինի կենտրոնանալ մեկ գործի վրա, խորհուրդ է տրվում հաճախ ընդմիջումներ անել, դուրս գալ մաքուր օդի: Երեկոն խորհուրդ է տրվում անցկացնել տանը:

Ցուլ

Առավոտյան ուշադրությունը հաճախ կցրվի: Ընտրե՛ք պարզ նպատակներ, որոնք չափից դուրս շատ ուժ և ժամանակ չեն խլում: Երեկոյան Ցուլերի տրամադրությունն ավելի ներդաշնակ կլինի: Իրադարձություններն ավելի հաջող կընթանան, անէական մանրուքները կդադարեն նյարդայնացնել: Կուժգնանա զգացմունքայնությունը, ռոմանտիզմը, հարմարավետության պահանջը, կապվածությունն ազգականներին և մտերիմ մարդկանց: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի հմայիչ կդառնան, ընկերուհիների հետ շփման կարիք կզգան:

Երկվորյակ

Ձեր էներգիայի և դիմացկունության մակարդակն օրվա ընթացքում կընկնի: Շատ քիչ Երկվորյակներ կկարողանան պահպանել աշխատունակությունը: Եթե զգում եք, որ նախկին ազարտը վերացել է, թուլացրե՛ք ծանրաբեռնվածությունը, մի՛ փորձեք բոլոր խնդիրները մեկ թափից լուծել: Երեկոյան անջատե՛ք սևեռուն մտքերը: Դրանում կօգնի հաճելի երաժտությունը, ռոմանտիկ կամ ուղղակի համեղ ընթրիքը: Հնարավոր է մի քիչ գումար ստանաք: Փորձե՛ք այցելել նվերների կամ նորաձև աքսեսուարների խանութ, անսպասելի հաջող գնումը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Խեցգետին

Երեկոյան արժե փոխել մթնոլորտը, հագուստը, շփման շրջանակը կամ զբաղմունքը: Զբաղվե՛ք անձնական կարիքներով, կենցաղային և էսթետիկ, թույլ տվե՛ք ձեզ մանր քմահաճույքներ: Օրվա վերջում մեծ է հավանականությունը նվերներ կամ սիրո վկայություն ստանալու, ինչպես նաև ընդհանուր հաջողակության: Ժամանակ կգտնեք զվարճանքների համար՝ հատկապես, եթե ձեզ հետաքրքրում է երաժշտությունը, գեղանկարչությունը, նորաձևությունը, դիզայնը, լուսանկարչությունը: Տիպիկ Խեցգետիններն օրը սիրով կանցկացնեն տանը:

Առյուծ

Օրվա ամենաակտիվ և դինամիկ հատվածն առավոտն է: Օրվա ընթացքում ապավինե՛ք արդեն ստացած տեղեկատվությանը, նոր տվյալների որոնումը լավ արդյունք չի խոստանում: Երեկոյան նոր սնունդ կստանա գաղտնի ռոմանտիկ կիրքը կամ ինչ-որ մեկի նկատմամբ մոռացված համակրանքը: Կին Առյուծների համար հատկապես կարևոր կլինի իրենց անվտանգ զգալ մտերիմ և հարազատ մարդկանց շրջապատում: Եթե այժմ միայնության մեջ եք հայտնվել, զգացմունքային ֆոնը հավասարեցնել կօգնի ընտանի կենդանիների հետ շփումը:

Կույս

Օրվա ընթացքում Կույսերն առավելագույն ուշադրություն կդարձնեն հիմնական նպատակներին: Աշխատավայրում դա կլինի մասնագիտական պարտքը: Եթե ազատ թռիչքի մեջ եք, ամրացրե՛ք կապերը, իրականացրե՛ք գործարքներ, փնտրե՛ք կարևոր տեղեկատվության հաստատում: Աստղերը խորհուրդ են տալիս մտորել նաև ստեղծված իրավիճակի և դրանում ձեր անձնական հեռանկարների շուրջ: Օրվա ավարտը հաճելի մթնոլորտում կլինի: Դա կարող է լինել ձեր մերձավոր շրջապատը, ընտանիքը, հին ընկերախումբը, թանկագին և սիրելի անձնավորությունը:

Կշեռք

Կշեռքների համար օրը միանգամայն ներդաշնակ է: Առավոտյան առաջին հորիզոնականում կլինեն ուղևորությունների, հեռավոր կապերի, կրթության հետ կապված հարցերը: Ձեր շփվողականության շնորհիվ մեծ արգելքների չեք հանդիպի: Օրվա ավարտին կուժգնանա ձեր նպատակաուղղվածությունը, սակայն ցանկացած առաջադրանք ավելի լավ է լուծել դիվանագիտական եղանակներով: Հնարավոր է ընտանիքի աջակցության կարիք զգաք: Բացառված չէ, որ ներկա լինեք ձեզ համար կարևոր հանդիպման:

Կարիճ

Առավոտյան զբաղվե՛ք տեղեկատվական աջակցության, կրթության, հարկերի, գործարքի վիճելի պահերի կամ համագործակցության հետ կապված հարցերով: Մի՛ կենտրոնացեք մեկ տարբերակի վրա, քննարկե՛ք տարբեր մոտեցումներ, այլընտրանքային եղանակներ: Մի՛ շտապեք վերջակետ դնել այնտեղ, որտեղ ստորակետի կարիք կա: Անհանգիստ օրվանից հետո երեկոն իսկական հաճույք կպարգևի, կօգնի թուլանալ և դրական հույզեր ապրել:

Աղեղնավոր

Օրը չի խոստանում աղետներ և ցնցումներ, սակայն շատ Աղեղնավորներ չեն կարողանա ազատվել ներքին անհարմարավետության զգացումից: Հնարավոր է մտքում պտտեք վերջին երկխոսությունների դրվագները, փնտրեք լավագույն փաստարկները: Ինտենսիվ ներքին կյանքը կշարունակվի երեկոյան, այդ ժամանակ ձեր հիշողությունը կսկսի վերականգնել անցյալի տպավորությունը, թանկագին հիշողությունները: Եթե ինքնամփոփ եք կամ տրամադրություն չունեք, ձեր սրտի բանալին կդառնա ծանոթ երաժշտությունը, մտերիմների հոգատարությունը կամ հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրությունը:

Այծեղջյուր

Շատ Այծեղջյուրների օրը հագեցած կլինի առօրյա հոգսերով: Շտապ լուծում կպահանջեն նախօրեի առաջադրանքները: Եթե ազատ եք պարտականություններից, ողջ օրվա ընթացքում չեք կարողանա հստակ ծրագրել երեկոն: Օրվա վերջում հիանալի պայմաններ կստեղծվեն ռոմանտիկ հանդիպման, սիրային շփման համար: Ավելի ջերմ և մտերիմ կդառնան ամուսինների հարաբերությունները: Օրվա այդ հատվածում հարմար են նաև առանձնազրույցները և խորհրդատվությունները:

Ջրհոս

Ջրհոսները ստեղծագործ գաղափարների պակաս չեն զգա, սակայն դրանք միանգամից կյանքի կոչելուն կխանգարի էներգիայի պակասը: Արդյունքում՝ շատ գրավիչ ծրագրեր կհետաձգվեն մինչ ավելի լավ ժամանակները: Այսօր ավելի նախընտրելի է ազատ շփումը, որը թույլ է տալիս դուրս գալ պաշտոնական էթիկետի շրջանակներից: Սիրելիի հետ կապը ստիպված կլինեք ողջ օրվա ընթացքում պահպանել կարճ հաղորդագրությունների միջոցով: Երեկոյան սիրահարները կարիք չեն ունենա ավելորդ խոսքերի, եթե զգացմունքները ուժգին են և փոխադարձ:

Ձկներ

Շատ Ձկներ օրվա սկիզբը կդիմավորեն փակուղում գտնվելու զգացողությամբ: Ջանքերն անիմաստ կթվան, իսկ հակասություններն՝ անլուծելի: Աստղերը խորհուրդ են տալիս իրադրությանը վերաբերվել առանց ավելորդ ողբերգության և ուղղակի անել այն, ինչ ամեն վայրկյան ձեզանից կպահանջվի: Երեկոյան անպայման սփոփանք կգտնեք, և իրադրությունն այլ կերպ կդիտվի: Համարձակորեն կարող եք ընդունել ժամադրության հրավերը, երաժշտության ներքո խորասուզվել ձեր սիրելի երազանքների գիրկը կամ կյանքից այլ կերպ հաճույք ստանալ: