ԱԳ նախարարը հրաժարվել է մասնակցել կառավարության այսօրվա նիստին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԳ նախարարը հրաժարվել է մասնակցել կառավարության այսօրվա նիստին




Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեկ մամուլից է տեղեկացել Փաշինյանի կողմից հերթական գաղտնի փաստթուղթը ստորագրելու մասին և դա է պատճառը, որ ներկա չի գտնվել Կառավարության այսօրվա նիստին: Անգամ փոխնախարարից մեկը չի ներկայացել նիստին:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ում վրդովված են, որ կրկին առանց իրենց անգամ տեղյակ պահելու, Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ ստվերային բանակցությունների է իրականացրել:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրելիք փաստաթուղթն ունի հրապարակային և գաղտնի հավելված, որով Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանին հանձնել նոր տարածքներ Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում՝ Տավուշի մարզի մի շարք գյուղեր:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։