Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ. Ալիև - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ. Ալիև



Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, ինչպես նաև սահմանների ճշտման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, որպեսզի ամբողջովին ավարտենք հարաբերությունների ռազմական մասը և նվազագույնի հասցնենք ապագա ռիսկերը: Նաև ես բազմիցս առաջարկել եմ աշխատել ադրբեջանա-հայկական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ: Բայց Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում է այդ առաջարկներից», - ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:

Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանին չի փոխանցել Ղարաբաղում ականապատված տարածքների քարտեզը, որի հետևանքով տարածաշրջանում պատերազմի ավարտից հետո վիրավորվել է ավելի քան 100 մարդ:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։