Պարզվում են զորամասի զինտեխնիկայի վթարի ենթարկվելու հանգամանքները, ինչի հետևանքով զինծառայող է մահացե - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պարզվում են զորամասի զինտեխնիկայի վթարի ենթարկվելու հանգամանքները, ինչի հետևանքով զինծառայող է մահացե




2021թ. մայիսի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ՄՏԼԲ տեսակի զինտեխնիկան մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, Սիսիան-Մուծք ճանապարհի 15 կիլոմետրի հատվածում, դուրս է եկել ճանապարհից և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով տեխնիկայի մեխանիկ-վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ տեխնիկայում գտնվող երեք պարտադիր ժամկետային զինծառայող և զորամասի զրահատանկային ծառայության պետը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։