Պեսկովը գնահատել է Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի «հայտարարության» մասին հրապարակումները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պեսկովը գնահատել է Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի «հայտարարության» մասին հրապարակումները




ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցիալական ցանցերում հայտնված տեքստը, որն, իբր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի «հայտարարության» տեքստն է սահմանների դեմարկացիայի վերաբերյալ, կոչ է արել զուսպ վերաբերմունք ցուցաբերել նման «խելառ հրապարակումների» նկատմամբ և կենտրոնանալ պաշտոնական աղբյուրների վրա, քանի որ դա փխրուն երևույթ է և շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակը լուծելու համար:

«Ընդհանրապես, դա այնքան փխրուն երևույթ է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ պետք է շատ զուսպ լինել նման խելառ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա», - հայտարարել է Պեսկովը РИА Новости-ին՝ ի պատասխան սոցիալական ցանցերում եռակողմ հայտարարության տեքստի հայտնվելը մեկնաբանելու խնդրանքին: