Սյունիքում հայ եւ ադրբեջանցի զինվորականների վեճի եւ քաշքշուկի հետեւանքով երկու կողմից էլ կան վնասվածք ստացածներ. ՊՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սյունիքում հայ եւ ադրբեջանցի զինվորականների վեճի եւ քաշքշուկի հետեւանքով երկու կողմից էլ կան վնասվածք ստացածներ. ՊՆ




Երեկ՝ մայիսի 20-ին, հայ եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ Սեւ լճի մերձակայքում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով հայկական եւ ադրբեջանական կողմերի զինվորները վնասվածքներ են ստացել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՊՆ–ից։

«Հիմնականում թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, լուրջ բան չկա»,– փոխանցեցին ՊՆ–ից՝ չհստակեցնելով տուժածների թիվը։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ մայիսի 20-ի երեկոյան, հայ եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն վիրավորների մասին չէր հաղորդվում։ Ավելի ուշ Armlur.am-ը հաղորդել էր, որ միջադեպի հետեւանքով 11 զինվոր է տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։