Ադրբեջանցիները 7 րոպե թիրախային կրակ են վարել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանցիները 7 րոպե թիրախային կրակ են վարել




Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մայիսի 17-ին՝ ժամը 17։05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող, Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ»,–ֆեյսբուքում գրել է Աբրահամյանը։

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Հադրութի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի (սպանության), ինչպես նաև 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։