Ադրբեջանցիները զբաղեցրել են Կութ գյուղից 6 կմ հյուսիս-արևելք գտնվող բարձունքը. ԶԼՄ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանցիները զբաղեցրել են Կութ գյուղից 6 կմ հյուսիս-արևելք գտնվող բարձունքը. ԶԼՄ




Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նոր տեսանյութ է տարածվել, որի հեղինակները պնդում են, որ Ադրբեջանի զինուժը գրավել է ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածում գտնվող բարձունքը։

Razminfo կայքը տեսանյութի տեղորոշում է կատարել և պարզել, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:

«Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի շրջանի սահմանագիծն անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում»,– հայտնում է կայքը` ընդգծելով, որ եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ ՀՀ–ի և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։