Ցավն ու անհանգստություններս թաքցնելու հարցում վարպետացել եմ. Սիրուշո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ցավն ու անհանգստություններս թաքցնելու հարցում վարպետացել եմ. Սիրուշո




Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում պատմել է պատերազմի ընթացքում ունեցած իր կորստի մասին:

«Armat-ի վերջին էպիզոդում խոսեցի ինձ համար ցավոտ կորստի մասին, որն ի դեպ պատահեց պատերազմի ամենաթեժ պահին:
Սեվանի հետ ընկերներ ենք 7 տարեկանից: Եթե իմ էջի նկարները թերթեք, գրեթե ամեն տեղ կգտնեք նրա մեկնաբանությունները: Նա հետևում էր բոլոր քայլերիս, միշտ ոգևորում. ինքն էլ ինձ համար էր թանկ ընկեր, ում հետ անմոռանալի պահեր ենք ապրել:
Համոզված եմ` այս մասին չգիտեր դիտողներից ոչ ոք: Որքան բան կա, որ թաքցնում ենք ժպիտի տակ...
Ես էլ ցավն ու անհանգստություններս թաքցնելու հարցում վարպետացել եմ)

Պինդ պահեք իրար...»,- գրել է երգչուհին` կից հրապարակելով արխիվային լուսանկարներ: