ԱԳՆ դեղին քարտը՝ Նիկոլ Փաշինյանին. ո՞վ է մոլորեցնում հանրությանը. Lurer․com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԳՆ դեղին քարտը՝ Նիկոլ Փաշինյանին. ո՞վ է մոլորեցնում հանրությանը. Lurer․com



Lurer․com-ը գրում է․

Օրերս կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: 100 տոկոսով, ոչ թե 99.9: Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթն ստորագրելու եմ»:

Դրանից հետո ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ «Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորություն դիտարկելու համար»: Ստացվում է, որ արտգործնախարարությունը պահանջում է ադրբեջանցիների դուրսբերում ՀՀ տարածքից, հետո նոր միայն կդիտարկվի որևէ օրակարգով քննարկման հնարավորություն, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ պատրաստ է ստորագրել հերթական կործանարար փաստաթուղթը:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, ամիսներ առաջ հարցազրույց տալով «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը և, մասնավորապես, անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությանը, նշել էր. «Ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ... Դա գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր... Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան»:Այս հայտարարությունը լրատվամիջոցների կողմից շատ արագ հռչակվեց սենսացիոն այն պարզ պատճառով, որ, ըստ էության, Այվազյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև վերջինս քանիցս հայտարարել է, թե բանակի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարությունը հեղաշրջման փորձ է: Ընդ որում, սա Այվազյանի՝ Փաշինյանին հակադրվելու առաջին դեպքը չէ: Ինչպես գիտենք՝ հունվարի 4-ին հրապարակված հոդվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ. «2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»:


Հունվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել «հենց այնպես» Ադրբեջանին հանձնել 7 շրջանները` առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու: Դրանից հետո ԱԳՆ նախարարը հայտարարեց, որ համամիտ է Պոպովի արտահայտած մտքերի հետ, այսինքն, ըստ էության, հակադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այն բանից հետո, երբ մամուլում տարածվեց Տավուշի 7 գյուղերի հանձնման մասին հայտնի փաստաթուղթը, ԱԳՆ-ից հայտարարեցին, որ որևէ փաստաթղթի մասին տեղյակ չեն: Ինչպես տեսնում ենք՝ կամ ԱԳՆ-ն է ստում, կամ Նիկոլ Փաշինյանը, իսկ քանի որ վերջինիս հակասում են արդեն թվով երկու ԱԳՆ ղեկավարներ, առավել քան ակնհայտ է, թե ով է ժողովրդի և նաև պետական կառույցների թիկունքում գաղտնի պայմանավորվածությունների գնում...

Նյութի աղբյուրը այստեղ։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։