Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ




Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, պարզենք` ինչ է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:

«Մեր գյուղ եկող մեքենաներից մեկն են կանգնեցրել, հայերեն լեզվով ծխախոտ են ուզել, վարորդն ասում է, որ ադրբեջանցիներ են եղել: Հիմա գյուղացիներով եկել ենք, տեսնենք` ինչ է եղել, բայց էստեղ ոչ ոք չկա»,-ասաց նա:

Խոզնավարի համայնքապետը նշեց, որ ադրբեջանցիները գտնվում են գյուղից 2.5 կիլոմետրի հեռավորության բարձունքի վրա են, 15 հոգով են այնտեղ:

«Գյուղից կանանց ու երեխաներին հանել ենք, մենք տղամարդկանցով ենք մնացել, զինվորականներ էլ կան մեզ հետ»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում ներխուժել է ՀՀ տարածք, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, որոշ հատվածներում դեռ շարունակում են մնալ ՀՀ տարածքում։