Ադրբեջանում դատում են գերի ընկած հայերին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանում դատում են գերի ընկած հայերին




Ադրբեջանում դատում են գերի ընկած հայերին։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ խոսքը Լյուդվիգ Մկրտչյանի (ծնվ. 1969թ.) եւ Ալյոշա Խոսրովյանի (ծնվ. 1967թ.) մասին է։ Երկուսին էլ մեղսագրվում են հանցագործություններ, որոնք, իբր, կատարվել են Ղարաբաղում առաջին պատերազմի ժամանակ։ «Քրեական գործի քննությունն ավարտված է եւ ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան։ Որպես գործով տուժած ներգրավված է 12 ադրբեջանցի։ Քրեական գործը հանձնվել է դատավոր Էլբեյ Ալահվերդիեւին»,- տեղեկացնում է АPА-ն։

Այսպիսով, Ադրբեջանի իշխանություններն իրագործում են առաջին պատերազմի ժամանակ իրենց ձեռքն ընկած բոլոր գերիների հանդեպ հաշիվ տեսնելու գործելակերպը։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։