Լավրովը՝ ռուս-հայկական հարաբերությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լավրովը՝ ռուս-հայկական հարաբերությունների մասին




ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ ռուս-հայկական հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով: «Аргументы и факты»֊ին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ ռուս-հայկական հարաբերությունները «ստուգված են»:

«Մեր երկիրը միշտ պատրաստ է իր ուսն առաջարկել եղբայրական հայ ժողովրդին: Այս մասին են վկայում Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման դադարեցումը՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: