Ով է Հարություն Մովսիսյանի գեղեցկուհի դուստրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ով է Հարություն Մովսիսյանի գեղեցկուհի դուստրը




Մեզ հետ զրույցում Լուսին նշեց, որ արդեն 4 տարի է բնակվում է Ֆրանսիայում։

«Շատ եմ կարոտում Հայաստանը, ցանկանում եմ օր առաջ լինել հայրենիքում, ամռանը միգուցե այցելեմ, բայց երկար չեմ կարող մնալ»։

Լուսին նշեց, որ ներկա պահին սովորում է «Մարսելի Ազգային կոնսերվատորիայում», աշխատում է, որպես թարգմանչուհի, իսկ տիրապետում է հայերենից բացի ևս 4 լեզուների՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն։

«Մեծացել եմ արտիստների ընտանիքիում ու շատ փոքր տարիքից ունեցել եմ անսահման սեր երգի նկատմամբ։



Մայրս օպերային երգչուհի է։ Ավարտել է Գոհար Գասպարյանի վոկալի դասարանը։ Երգել է համաշխարհային օպերային երգիչների հետ, և մի քանի մրցույթների դափնեկիր է։

Մայրս առաջին կինն է, ով Անգլիայի Թագավորական մրցույթի ժամանակ հնչեցրել է կանացի ձայն և դուդուկ՝ այդքան երկրների մեջ արժանանալով առաջին մրցանակի»։

Լուսին զրույցում նշեց, որ շուտով տեղի է ունենալու «Ֆրանսիայի ձայնը» և նա նույնպես մասնակցություն է ունենալու։

Նա նշեց, որ ցանկանում է պատվով ներկայացնել Հայաստանը և բարձր պահել Մովսիսյան ազգանունը։

«Բավականին դժվար էր մասնակցել, մինչև հիմնական լսումները պետք էր ևս 4 փուլ հաղթահարել։

«Ֆրանսիայի ձայնին» մասնակցության պահանջները բավականին խիստ էին, իսկ մասնակիցները՝ շատ տաղանդավոր և լավ ձայնային տվյալներով, ինչն ինձ ավելի շատ էր մոտիվացնում, որ ավելի լավ ներկայանայի»։

Լուսին շուտով կնշի ծննդյան 24-ամյակը։ Ամեն չորս տարին մեկ՝ փետրվարի 29-ին, Լուսին իր ծննդյան օրերն ավելի յուրահատուկ է սիրում նշել։

«Նահանջ տարում փետրվարը մեկ օրով ավելի երկար է լինում և ես մեծ անհամբերությամբ են սպասում փետրվարի 29-ին», — նշում է Լուսին: