Լրահոս

Հենրիխ Մխիթարյանի համար անակնկալ է Հայաստանի հավաքականից հրավեր չստանալը




Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար անակնկալ է եղել իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորած ազգային թիմից հրավեր չստանալը Խորվաթիայի եւ Շվեդիայի հավաքականների հետ առաջիկա ընկերական խաղերին։ Այդ մասին Մխիթարյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից տեղեկացվեցի, որ ինչ-ինչ պատճառներով հրավիրված չեմ առաջիկա ընկերական խաղերին: Պաշտոնական հիմնավորումներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին եւ լավագույնն եմ մաղթում առաջիկա խաղերում»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է 2 ընկերական հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային ստադիոնում, կկայանա Խորվաթիա - Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ Շվեդիա - Հայաստան ընկերական հանդիպումը:

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հակոբ Հակոբյան «Ուրարտու»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան - «Լամիա» (Հունաստան)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Անգուլո Վբեյմար - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ

Դավիդ Դավիդյան - «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Արթուր Միրանյան - «Ուրարտու»

Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»