Դեսպանությունը՝ իտալացի հաղորդավարի կողմից «Եվրատեսիլում» Հայաստանի մասին ոչ կոռկետ մեկնաբանության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դեսպանությունը՝ իտալացի հաղորդավարի կողմից «Եվրատեսիլում» Հայաստանի մասին ոչ կոռկետ մեկնաբանության մասին




Իտալիայում Հայաստանի դեսպանությունն անդրադարձել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչում իտալացի հաղորդավարի ոչ կոռեկտ արտահայություններին։ Ըստ դեսպանության հայտարարության՝ հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն վերահաստատել է՝ ամենեւին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։

«Վերջին օրերերին դեսպանությունը բազմաթիվ նամակներ եւ զանգեր է ստացել «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai Gold-ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննին հայտնել է, որ խորապես ցավում է, որ «Եվրատեսիլում» Հայաստանի բացակայության մասին արված մեկնաբանությունը ընկալվել է որպես անհարագալից վերաբերմունք։ Նա նշել է, որ հաղորդավարը ամենևին նման մտադրություն չի ունեցել, այլ ընդհակառակը՝ ցանկացել է ընդգծել, որ բոլոր հակամարտություններն անխուսափելիորեն ազդեցություն են ունենում յուրաքանչյուրի վրա: Տիկին Էննին նշել է, որ ցավում է, որ հաղորդավարի մեկնաբանությունն ակամայից դժգոհություն է առաջացրել եւ իր մերձավորությունն է հայտնել հայ ժողովրդին եւ պատերազմի վայրագությունների միջով անցնող բոլոր ժողովուրդներին։

Ի պատասխան հայ համայնքի բարձրաձայնած դժգոհություններին իր ափսոսանքն է հայտնել նաեւ հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն, ով վերահաստատել է, որ ամենեւին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։ Նա շեշտել է, որ էությամբ պացիֆիստ հանդիսանալով, ցանկացել է ընդգծել, թե որքան գրոտեսկային եւ անհեթեթ են պատերազմների հետեւանքները։ Նա նշել է, որ նպատակ է ունեցել շեշտելու իրադրության դրամատիկ անհամաչափությունը եւ ընդունել է, որ դա իրեն չի հաջողվել, որ ակնհայտորեն ինքը սխալ է արտահայտվել եւ շատ ցավում է դրա համար»,- նշված է հաղորդագրության մեջ։


Լուսանկարը՝ EBU/THOMAS HANSES