Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին




ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

«Այս տարի լրանում է Ադրբեջանի անկախության 30-ամյակը: Այս ընթացքում ԱՄՆ-ը և Ադրբեջանը միասին աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման հարցերի շուրջ: Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում աջակցել Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին», - շնորհավորական ուղերձում նշել է Բայդենը: