Կրակոցներ՝ Երեւանում. Նորք-Մարաշից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա մի քաղաքացի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կրակոցներ՝ Երեւանում. Նորք-Մարաշից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա մի քաղաքացի




Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից եւ նա 61-ամյա Լավրենտ Առուշանյանն է:

Այս պահին ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում, ինչպես նաեւ պարզում են դեպքի հանգամանքները: