Մխիթարյանի գոլը եվրագավաթների ուղեգիր պարգևեց «Ռոմային», «Յուվենտուսը» կխաղա Չեմպիոնների լիգայում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մխիթարյանի գոլը եվրագավաթների ուղեգիր պարգևեց «Ռոմային», «Յուվենտուսը» կխաղա Չեմպիոնների լիգայում




Ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը, որի վերջին՝ 38-րդ տուրում Հռոմի «Ռոմային» եվրագավաթների ուղեգիր պարգևեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը:

«Ռոման» 2:2 հաշվով ավարտեց «Սպեցիայի» դեմ արտագնա հանդիպումը և, 62 միավորով գրավելով 7-րդ տեղը, նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերանսների լիգայի ուղեգիր: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և 85-րդ րոպեին խփեց «Ռոմայի» երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:2: Պարտության դեպքում մայրաքաղաքային թիմը կմնար առանց եվրագավաթների ուղեգրի:

Իտալիայի ավարտված առաջնությունում 32-ամյա Մխիթարյանի մասնակցեց 34 հանդիպման, դարձավ 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում:



«Միլանը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ատալանտային» և 79 միավորով գրավեց երկրորդ տեղը: 78 միավոր հավաքած «Ատալանտան» երրորդ տարին անընդմեջ զբաղեցրեց երրորդ տեղը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց չորրորդ տեղ բարձրացած Թուրինի «Յուվենտուսի» պես, որը 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ ու վաստակեց 78 միավոր:

5-րդ տեղը գրաված «Նապոլին» (77 միավոր) և 6-րդ տեղը զբաղեցրած «Լացիոն» (68 միավոր) նվաճեցին Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր:

A Սերիայից դուրս մնացին «Բենևենտոն», «Կրոտոնեն» ու «Պարման»:

Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփեց 29 գոլ: Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձավ 24 գոլի հեղինակ, իսկ լավագույն եռյակը 22 գոլով եզրափակեց կոլումբացի Լուիս Մուրիելն «Ատալանտայից»:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Սպեցիա» – «Ռոմա»՝ 2:2 (տեսանյութ)

Դանիելե Վերդե, 6, Տոմասո Պոբեգա, 38 – Ստեֆան Էլ Շարավի, 52, Հենրիխ Մխիթարյան, 85

«Ատալանտա» – «Միլան»՝ 0:2 (տեսանյութ)

Ֆրանկ Կասիե, 43 (11մ), 90+3 (11մ)

Հեռացում՝ Մարտեն Դե Ռոն, 90+3 («Ատալանտա»)

«Բոլոնիա» – «Յուվենտուս»՝ 1:4 (տեսանյութ)

Ռիկարդո Օրսոլինի, 86 – Ֆեդերիկո Կիեզա, 6, Ալվարո Մորատա, 29, 47, Ադրիեն Ռաբիո, 45

«Նապոլի» – «Վերոնա»՝ 1:1 (տեսանյութ)

Ամիր Ռահմանի, 60 – Դավիդե Ֆարաոնի, 69

«Սասուոլո» – «Լացիո»՝ 2:0 (տեսանյութ)

Գեորգիոս Կիրիակուպոլուս, 10, Դոմենիկո Բերարդի, 78 (11մ)

Հեռացում՝ Գեորգիոս Կիրիակուպոլուս, 61 («Սասուոլո»)