Տավուշի մարզպետարանի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տավուշի մարզպետարանի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածի մասին




Հարգելի հայրենակիցներ, հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Տավուշի մարզպետարանը։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,-նշված է հայտարարությունում։