Ռուբեն Վարդանյանը վստահեցնում է, որ եթե գա իշխանության, ապա առաջինը կգնա Բաքու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը վստահեցնում է, որ եթե գա իշխանության, ապա առաջինը կգնա Բաքու



Դեժավյու/Dejavu -թելեգրամ-ալիք

Պատերազմից հետո երկար ժամանակ գործարար Ռուբեն Վարդանյանը քաղաքական ակտիվութուն էր ցուցաբերում: Խոսակցություններ էին շրջանառվում, որ նա նպատակ ունի մասնակցել առաջիկա ընտրություններին: Ինքն անձամբ գուցե չկարողանար առաջարդվել, բայց ԱԺ կփորձեր անցկացնել իր ենթակայության տակ գտնվող որևէ քաղաքական ուժի:

Այս նպատակի համար Վարդանյանը հաճախ եղել է Մոսկվայում և փորձել է պայմանավորվել տարբեր ռուս չինովնիկների հետ: Վարդանյանը համոզված է եղել, որ Ռուսաստանին պետք են գործիչներ, ովքեր պատրաստ կլինեն «կզել» Ադրբեջանի առաջ, ավելի քան Նիկոլ Փաշինյանը: Վարդանյանը ռուսների հետ հանդիպումների ժամանակ պնդել է, որ ինքը ավելին կարող է անել, եթե ռուսները աջակցեն իրեն գալ իշխանության: Վարդանյանը վստահեցրել է, որ ընտրվելուց հետո առաջին քաղաքը, որ կայցելի դա կլինի Բաքուն: Նա նաև պատրաստակամություն է հայտնել այցելել շեհիդների պուրակ և ադրբեջնցիների հետ խաղաղության սկիզբ դնել:

ARMINSIDER թելեգրամյան ալիքի տեղեկություններով ռուսները զարմացած են եղել: Ռուբեն Վարդանյանի հետ զրույցի թացքում փորձել են հասկանալ, արդյո՞ք ադեկվատ վիճակում է նա գտնվում: Ռուսները նրան հասկացրել են, որ իրենց արժանապատիվ հայ առաջնորդ է պետք, ով կկարողանա իր երկրի շահերը հավուր պատշաճի ներկայացնել և ոչ թե ծառայել ադրբեջանցիներին:

Ռուբեն Վարդանյանը ռուսների այս վերաբերմունքը տեսնելով որոշել է չմասնակցել առաջիկա ընտրություններին, քանի որ հասցրել է տեղեկանալ, որ ռուս չինովնիկները իր աս առաջարկի մասին տեղյակ են պահել ազդեցիկ հայ գործիչների: Վարդանյանը լավ է հասկացել, որ նախընտրական շրջանում իր դեմ կխաղարկեն այդ տեղեկատվությունը և ինքը մեղմ ասած անհարմար դրության մեջ կընկնի:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։