Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին դատելու մասին լուրի հրապարակումից 24 ժամ անց ՀՀ ԱԳՆ-ն «խստորեն դատապարտեց» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին դատելու մասին լուրի հրապարակումից 24 ժամ անց ՀՀ ԱԳՆ-ն «խստորեն դատապարտեց»



«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ վերջիններս ռազմագերիներ են, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեն: Մինչդեռ Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրգործեր»,-նշված է ԱԳՆ խիստ օպերատիվ արձագանքում, այս մասին տեղեկանում ենք՝  Mediaport թելեգրամ-ալիքից:


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։