Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս տղաներին նվիրված տեսահոլովակ Համո Սասունցի նոր նախագծի մասնակից կատարողների մասնակցությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս տղաներին նվիրված տեսահոլովակ Համո Սասունցի նոր նախագծի մասնակից կատարողների մասնակցությամբ



Ազգային երգեր կատարող երգիչ՝ Համո Սասունցը դեռ տարեսկզբին ներկայացրեց իր նոր նախագիծը։ 

Երգիչը իր Ինստագրամյան live-ով փնտրում էր երիտասարդ կատարողների, ովքեր հետագայում հնարավորություն կունենային անվճար ձայնագրվել երգ և նկարահանել տեսահոլովակ։

Ամիսներ տևած ընտրությունից հետո երգիչը, այսօր արդեն աշխատում է նախագծում հաղթած երիտասարդ կատարողների հետ։ EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում նախագծի հեղինակը մանրամասներ է ներկայացրել իրենց նախագծից և հետագա աշխատանքներից։

«Արդեն երկրոդ անգամ է ինչ հանդիպում եմ իմ նախագծում հաղթած մասնակիցներին։ Այս պահին մեկնարկել է երգի և երաժշտության հետ կապված աշխատանքները։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը ես եմ» - մեզ հետ զրույցում ասաց Համո Սասունցը։


Ընտրված մասնակիցները տասն են։ Ձևավորվել է երկու խումբ հինգ մասնակիցներով։ Առաջին  խմբի հինգն մասնակիցները երգը կատարելու են միասին։ Տեսահոլովակը և երգը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս տղաներին։