Մուրադովը ՊՆ-ից գնացել է ԱԱԾ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մուրադովը ՊՆ-ից գնացել է ԱԱԾ




Վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը շարունակում է բանակցային պրոցեսն առաջ տանել՝ նա ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման: Այս մասին հայտնում է՝ hraparak.am-ը։

Նա մայիսի 24-ին եղել է Բաքվում, բանակցել է ադրբեջանական կողմի հետ, լսել է նրանց պահանջները և Երևան է ժամանել, որ դրանք ներկայացնի ՀՀ ղեկավարությանը՝ սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար: Ռուսական միջնորդությամբ փորձում են կանխել սահմանին հետագա լարումը և խաղաղ կարգավորել խնդիրը: Մենք տեղեկություններ ենք ստացել, որ հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ:

Հենց նոր տեղեկացանք, որ Մուրադովն արդեն դուրս է եկել ՊՆ-ից եւ մեկնել է Ազգային անվտանգության ծառայություն։ Ըստ ամենայնի, բանակցությունների շարունակությունն ընթանալու է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի մոտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։