Women՛s Club-ի Գոռն ակնարկե՞լ է, որ սիրավեպ է ունեցել Լիլիթ Մակունցի հետ ու ցանկացել է ամուսնանալ նրա հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Women՛s Club-ի Գոռն ակնարկե՞լ է, որ սիրավեպ է ունեցել Լիլիթ Մակունցի հետ ու ցանկացել է ամուսնանալ նրա հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Starnews-ի աչքից չի վրիպել, որ Women's Club Գոռն իր հերթական ելույթի ժամանակ ակնարկել է, որ նախկինում սիրավեպ է ունեցել իմքայլական Լիլիթ Մակունցի հետ, ով հանրությանը նախ հայտնի էր դարձել որպես Մշակույթի նախարար:

Գոռ խոսել է այն մասին, որ 33 տարեկան է, սակայն այդպես էլ չի ստացվում իր ամուսնանալը: Մեջբերենք նրա մտքերն առանց խմբագրման.

«Արդեն 33 տարի է իմ մոտ չի ստացվում ամուսնանալ, ամեն անգամ ինչ-որ մի բան խանգարումա: Երբ պատանի էի, խանգարում էին կաչոկ սիմպո տղերքը, իսկ երեք տարի առաջ հայ-հայա ամուսնանում էի, մեջ ընկավ հեղափոխությունը, մեջտեղ ընկավ ու էդ հարաբերությունը իմ քայլմեջ արեց, ասեց Գոռ՝ մի տեսակ մշակույթի նախարարը հումորիստի հե՞տ, էդքան էլ չի սազում, ինձ թվում ա՝ վնաս կտա կարիերային… հումորիստի քո կարիերային: Այն ժամանակ չհասկացա՝ ինչ էր ասում, հիմա հասկանում եմ, որովհետև քաղաքականության մեջ ավելի ծիծաղալու բաներ են լինում, քան ստեղ…»:

Դժվար է ասել՝ Գոռը կատակել է, թե իսկապես ակնարկել է իրենց սիրավեպի մասին: