Ռուսաստանը սերտորեն մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի լուծմանը․ Զախարովա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուսաստանը սերտորեն մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի լուծմանը․ Զախարովա


 
 Ռուսաստանը սերտորեն մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կարգավորմանը` օգնելով նվազեցնել լարվածությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք կանոնավոր կերպով կապ ենք պահպանում Բաքվի եւ Երեւանի հետ ամենաբարձր եւ բարձր մակարդակով, օպերատիվ կապ է հաստատվել զինվորականների, սահմանային ծառայությունների եւ, իհարկե, արտաքին գործերի գործակալությունների մասով: Ինչ վերաբերում է սահմանային միջադեպին, ապա դա ոչ մի ընդհանուր բան չունի ղարաբաղյան խնդրի հետ: Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայությունն է, որը ժառանգվել է խորհրդային ժամանակներից: Մենք ելնում ենք նրանից, որ նման իրավիճակները պետք է լուծվեն բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրա հետագա սահմանազատմամբ: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել դրան»:

Մեկնաբանելով Նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի սահմանները, եթե վերջինս Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս չանաճի, Զախարովան շեշտեց, որ ՄԽ համանախագահները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, բացառապես զբաղվում են ղարաբաղյան կարգավորմամբ, դա ամրագրված է ԵԱՀԿ-ից նրանց մանդատում: «Ապրիլի 13-ին տարածված հայտարարության մեջ համանախագահների եռյակը շեշտել էր «վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կոչ արեցին «առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո»:

Նշվել են հարցերը, որոնց լուծման համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ, այդ թվում` ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների համաձայն, հակամարտության արդյունքում տուժած տարածքների ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացումը, այդ թվում` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումը եւ պաշտպանությունու, հակամարտության տուժած համայնքների միջեւ անմիջական կապի եւ համագործակցության խրախուսումը եւ մարդկանց միջեւ վստահության ամրապնդման միջոցառումները: Ընդգծեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում, եւ հենց դրա շրջանակներում պետք է տեղի ունենա ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծումը: Ինչպես հայտնի է, Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնությունները շարունակում են զգալի մնալ, հատկապես` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների հայտնի իրադարձություններից հետո երկու կողմերն էլ լիարժեք երկխոսության եւ փոխվստահության վերականգնման ճանապարհի սկզբում են: Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման եւ այն բարեկեցության գոտի դարձնելու ուղղությամբ: Ռուս խաղաղապահները երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը Ղարաբաղում: Եռակողմ աշխատանքային խումբը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ, զբաղվում է տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումով»: