Փաշինյանի դիմումը ՀԱՊԿ-ին ի գիտություն է ընդունվել․ Վլադիմիր Զայնետդինով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Փաշինյանի դիմումը ՀԱՊԿ-ին ի գիտություն է ընդունվել․ Վլադիմիր Զայնետդինով




Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը ՀԱՊԿ-ին ի գիտություն է ընդունվել կազմակերպության կողմից, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականներին համապատասխան խորհրդակցությունների անցկացման աշխատանքները շարունակվում են: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկատվությունն ի գիտություն է ընդունվել: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականներին համապատասխան աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա:

Զայնետդինովը հիշեցրել է, որ նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը պաշտպանության եւ անվտանհության հանձնաժողովների նախագահների համակարգման խորհրդակցության նիստում հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի իրավիճակը հրատապ միջոցներ է պահանջում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաեւ սահմանազատման եւ սահմանագծման անցկացում սահմանի այդ հատվածում:

Նշենք, որ այսօր խորհրդարանում Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել ադրբեջանական ուժերը իրենց ելման դիրքեր հեռացնելու անհրաժեշտության վերաբերյալ: