Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ–ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով. ԱԽ քարտուղար  - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ–ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով. ԱԽ քարտուղար 




 Պայմանագրի 4-րդ հոդվածում նշված է եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի, դա կդիտվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների նկատմամբ Արմեն Գրիգորյանի խոսքով ՀԱՊԿ–ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածք, որպեսզի առաքելությունը գնահատական տա։ 

«Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ–ը առաքելություն կուղարկի»,–Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարը հայտնել է, որ սահմանին այսօր գրանցված ցավալի միջադեպը վկայում է, որ ՀԱՊԿ–ը պարտավոր է արագացնել գործընթացը։ «Ճգնաժամը խաղաղ և դիվանագիտական ճանապարհներով լուծելու ուղիները սպառվում են, և ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելու իրավիճակ է ստեղծվում»,– ասել է ԱԽ քարտուղարը։