Թշնամին տարածում է մեր առևանգված զինծառայողների լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թշնամին տարածում է մեր առևանգված զինծառայողների լուսանկարները




Ադրբեջանական կողմը տարածում է մեր առևանգված զինծառայողների լուսանկարները: Հասկանալի պատճառներով դրանք չենք հրապարակում:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր.

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ հրապարակել է ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողների անունները։