Գերեվարվածները պետք է անհապաղ վերադարձվեն. Ադրբեջանական ԶՈՒ գործողությունների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գերեվարվածները պետք է անհապաղ վերադարձվեն. Ադրբեջանական ԶՈՒ գործողությունների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ




Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները:

«Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով: Դրանցից մեկի արդյունքում մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը և ընդգծում, որ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - նշված է հաղորդագրության մեջ: