Ռուս գործընկերները հայտնել են՝ Բաքվում քննարկվում է գերեվարված հայ զինծառայողների վերադարձման հարցը. մեր տված ժամկետը լրացել է. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուս գործընկերները հայտնել են՝ Բաքվում քննարկվում է գերեվարված հայ զինծառայողների վերադարձման հարցը. մեր տված ժամկետը լրացել է. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ




Այսօր գերեվարված հայ 6 զինծառայողին վերադարձնելու համար հայկական կողմի տված առաջին ժամկետն արդեն հատել է, ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

«Մենք սկզբնական շրջանում 1 ժամ էինք տվել: Մեկ ժամը լրանալուց հետո մեզ հետ կապի են դուրս եկել ռուս գործընկերները, ներկայացրել, որ Բաքվում խորհրդակցություն է անցկացվում և քննարկվում է գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը: Դրա համար տրված ժամկետից հետո համապատասխան գործողությունների չենք գնացել», - նշեց նա:

Ասրյանն ընդգծեց, որ հակառակորդի՝ հայկական կողմի պայմանները չկատարելու դեպքում համապատասխան ծրագրեր են մշակվում: