Լրահոս

Ինչ քարտեզներով է իրականացվում Հայաստանի հողերի հանձնումը․ orer.am



orer.am-ը գրում է․

ՔԱՐՏԵԶԻ ՄԱՍԻՆ

• Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ինչ քարտեզներով է իրականացվում Հայաստանի հողերի հանձնումը։ Ա՛յս քարտեզով։ Ադրբեջանական ա՛յս քարտեզով, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «պատմական թյուրք-օղուզական հող», որտեղ Ստեփանավանը Ջալալօղլի է, Նոյեմբերյանը՝ Բարանա, Աբովյանը՝ Էլար, Սուրբ Էջմիածինը՝ Ուչքիլիսա, Սիսիանը՝ Ղարաքիլիսա և այլն։

• Ինչ վերաբերում է ԽՍՀՄ ԳՇ քարտեզներին, ապա դրանք ընդամենը միջանկյալ հանգրվան են Ադրբեջանի համար՝ կապիտուլացված Հայաստանին է՛լ ավելի մասնատելու ու վերջնական ջախջախելու համար։ Այդ քարտեզով «ադրբեջանական» ընկալվող տարածքները, այդ թվում՝ նախկին անկլավները հանձնելու դիմաց, նա կպահանջի արդեն մնացածը։

• Կրկնեմ՝ Ադրբեջանի և ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ իշխանությունների միջև սահմանագծումը վարվում է հենց ա՛յս քարտեզով։ Ու եթե այս պահին եղած փաստացի սահմանը չընդունեցինք որպես վերջին գիծ, նորից չկանգնեցինք Արցախի թիկունքին, չպահանջեցինք Սյունիքի ու Գեղարքունիքի 11.000 հեկտարի ազատագրումը և Տավուշի պահպանումը եղած սահմաններով, ապա այս քարտեզն իրականանալու է, և Հայաստան այլևս չի լինելու։


Նյութի աղբյուրը այստեղ։