ՀՐԱՏԱՊ․ Վաղ առավոտյան գերեվարվել է Հայաստանի վեց զինծառայող․ ՊՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՐԱՏԱՊ․ Վաղ առավոտյան գերեվարվել է Հայաստանի վեց զինծառայող․ ՊՆ




ՀՀ ՊՆ հաստատում է` Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողներ են գերեվարվել:

«Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող»,–ասված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։