Լիլիթ Մակունցը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ–ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիլիթ Մակունցը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ–ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնիցկոչով դիմել է Հայաստանից գործընկեր երկրներին ու կառույցներին` հստակ գնահատական ու հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի գործողությունների նկատմամբ։

«Մեր հանրության ու բոլորիս մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ–ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին։ Եվ այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացւմների և էսկալացիաների»,– ասել է նա` հիշեցնելով, որ այսօր Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարել է սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնող 6 զինծառայողի։