«Եթե բոլոր պլանները կատարվեն, մենք կանկախանանք ռուսից և ահավոր կզարգանանք». Սոս Ջանիբեկյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եթե բոլոր պլանները կատարվեն, մենք կանկախանանք ռուսից և ահավոր կզարգանանք». Սոս Ջանիբեկյան



Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էսքան զուգադիպություններ չեն լինում պռոստը: Ուրեմն ...
1) Ուրեմն էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ չի ուզում Պարսկաստանից խողովակն անցնի Հայաստանով, Վրաստանով ու մտնի Եվրոպա:
2) Էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ չի ուզում հնդիկները ու չինացիները սյունիքով ճանապարհ անցկացնեն դեպի Եվրոպա:
3) Էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ ուզում ա գան հետ նենց մարդիկ ովքեր հանցակից են հյուսիս-հարավ ճանապարհի փողերի անհետացմանը և շինարարական աշխատանքների միտումնավոր խափանողը:
4) Ցարը չի ուզում, որ պարսիկները իրանց նավթը և գազը անցկացեն Հայաստանով, և Հայաստանը էներգետիկ իմաստով դուրս գա ռուսի կախվածությունից:
5) Ցարն է հրահրում պատերազմ, որ այդ աշխարհագրական ամենաթանկարժեք տարածքները, որը մերն է այս պահին կտրի մեզնից և վերցնի իր տիրապետության տակ, ահա թե ինչու ամեն գնով պետք է խուսափել պատերազմից:

Եթե աշխարհի այս բոլոր պլանները, որոնք կապված են մեզ հետ կատարվեն, մենք կանկախանանք ռուսից և ահավոր կզարգանանք, որովհետև Ռուսը և Նախկին ղեկավարները ամեն կերպ խաբել են, որ մեր գոյությունը կախված է միայն իրանցից:
Իհարկե, մի հարցում չեն խաբել, Աստված չանի, որ ցարը Սիրիայի պատմություն բերի գլխներիս: Եթե Սիրիա եք սարքելու գլխներիս, տենց էլ ասեք, ասենք՝ քաք ենք կերել, կներեք:
Ինչ պետք է անել, որ միանալ ամողջ աշխարհին և Սիրիայի օրը չընկնել: Համբերել, մնալ սառնասիրտ, հույզերն չտրվել:

Սա է իմ ոչ մասնագիտական վերլուծությունը, համարեք բոլորով նստած խոսում ենք և ես էլ իմ կարծիքը հայտնեցի:

Երբ իրերը դնում եմ իրանց տեղերը, ամեն ինչ պատկերավոր է դառնում և նահանջում են հույզերս:

Հ. Գ. Խնդրում եմ, նախկին ռուս-հայկական իշխանավորներ, թողեք դառնանք աշխարհի մի մաս, զարգանանք, թե՛ որպես տրանզիտ, թ՛ որպես քաղաքակիրթ ապագա ունեցող պետություն:
էդ ռուսաստանամաֆյոզական բարքերը դրեք մի կողմ, արդեն հին են աշխարհում, թողե՛ք առաջ գնանք, ադրբեջանցուն էլ քսի մի՛ տվեք վրեքներս, ախպերական: Ցարը և իրա աշխատակազմը աշխարհում իրանց գազից բացի աշխարհում ոչ մի բարիք չունի:
Ք....-ի կ....նա քաղցր, էդ կարգախոսը վաղուց մաշվել ա: էս նոր դար ա, պարոնա՛յք:
Եթե Սիրիա չդառանք, ամեն ինչ լավ է լինելու»: