Ռուսաստանն ամրապնդում է ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ. Շոյգու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուսաստանն ամրապնդում է ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ. Շոյգու




Մոսկվայում կայացել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը:

«Ամրապնդում ենք մեր ռազմական փոխգործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում», - ասել է Շոյգուն՝ բացելով աշխատանքային հանդիպումը:

Նրա խոսքով՝ «հաջողությամբ իրականացվում են Միացյալ զորախմբի ստեղծման, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագրերը»:

Շոյգուն ընդգծել է, որ «երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ է հանդիսանում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, որը դիտարկում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»:

Նա հայտարարել է, որ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները' կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, և այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները: