Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներին. Коммерсантъ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներին. Коммерсантъ



Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է սահմանին տիրող իրադրությանն ու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը օտարերկրյա դիտորդներ տեղակայելու վերաբերյալ միանշանակ չի ընդունվել անգամ իր կառավարության ներսում.

«Նույնիսկ Հայաստանի ղեկավարության ոչ բոլոր ներկայացուցիչներն են վստահ Նիկոլ Փաշինյանի ճշմարտացիության մեջ: Ծրագրի հրապարակումից մի քանի ժամ անց հայտարարվել է, որ հրաժարական է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերից: Коммерсантъ-ի տեղեկացված զրուցակիցը Հայաստանի պետական կառույցներում դա կապել է Նիկոլ Փաշինյանի վերջին գործողությունների հետ: Իսկ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, քննարկելով կամավոր պաշտոնանկության հնարավոր պատճառները, նշել է. «Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներին. նա նրանց գործողության ազատություն չի տալիս, բայց ձախողման դեպքում ամբողջ մեղքը բարդում է նրանց վրա»: