Հայտնի է, թե որ քաղաքական ուժին է միացել Թաթուլ Կրպեյանի դուստրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է, թե որ քաղաքական ուժին է միացել Թաթուլ Կրպեյանի դուստրը




«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր ցուցակի առաջին 50 անունները: Այստեղ մի քանի հետաքրքիր անուն կա, որոնք կարելի է առանձնացնել:

Ցուցակի 32-րդ համարը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է: Նրան հաջորդում է Ասպրամ Կրպեյանը: Խոսքը, ամենայն հավանականությամբ, Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դստեր մասին է:

Այստեղ է նաև Գեղամ Նազարյանը, ում որդին ընկավ Արցախյան վերջին պատերազմում, նա 31-րդն է:

«Հայաստան» դաշինքի ցուցակում է նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:


Երկրորդ նախագահի թիմում է նաև մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, ով 44-րդն է:
Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։